Նոր Հայաստանի ժողվարչապետը չի դատապարտել Միացյալ Նահանգների հերթական խուլիգանությունը՝ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի առևանգումը: Դատապարտել են Իրանը, Բելառուսը, Ռուսաստանը, Կուբան և մի շարք այլ նորմալ երկրներ: Բայց ժողվարչապետ փաշինյանի կեցվածքը բնական է և հասկանալի. ո՞նց կարող է մեկը դատապարտել իր վերադասին, անկախ նրանից, թե ինչ է նա անում:
Սակայն չի հասկանում ժողվարչապետը, թե ինչ կգա իր գլխին մոտ ապագայում:
Բանն այն է, որ Միացյալ Նահանգները նոր նախադեպ ստեղծեց, և այդ նախադեպը անպայման կկրկնվի աշխարհում:
Օրինակ, ի՞նչը կխանգարի Չինաստանին վաղը դեսանտ ուղարկել Թայվան և կալանավորել Թայվանի ղեկավարին՝ սեպարատիզմի համար, որը քրեորեն պատժվում է Չինաստանում:
Կամ՝ ի՞նչը կխանգարի Վլադիմիր Պուտինին վաղը դեսանտ իջեցնել Նոր Հայաստանում և կալանավորել ժողվարչապետ փաշինյանին, ասենք, Թրամփի կամրջի համար, որը հեչ ձեռնտու չէ Ռուսաստանին: Ոչ մի բան և ոչինչ չի խանգարի, более того, կարող եմ հստակ ասել, որ դատապարտված է ժողվարչապետ փաշինյանը: Վաղը դեսանտ կիջնի, նրան կգցի մեշոկի մեջ և կտանի Նոր Հայաստանից, իսկ Նոր Հայաստանն այդ օրվանից կդառնա Հին Հայաստան: Եվ կփոշիանան Սորոս Ջորջի և այլ ամերիկյան կազմակերպությունների բազմադարյա ջանքերը:
Հայաստանում կլինի նոր իշխանություն, որը Թրամփի կամուրջը կմտցնի․․․, կվերազինվի, կազատագրի Արցախը… և գրանտակերների կինոն կվերջանա:
Եվ ուրեմն, да здравствуют Соединенные Штаты, да здравствует арест барана Мадуро, да здравствует Թրամփի կամուրջը Թրամփի․․․
УРА!!!
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ